«Անտերության մատնված Մայր Հայաստանը ստիպված կլինի բավարարվել բռնաբարվող կնոջ միակ մխիթարանքով» Երջանիկ Աբգարյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։

– Պարոն Աբգարյան, Ղրիմի հանրաքվեից հետո ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում։ Հայաստանի դերակատարությունը ո՞րը պետք Է լինի։

– Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ուկրաինական ժողովրդին իր Ազատության համար մղվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու և իրական Ազատություն նվաճելու կապակցությամբ։ Վերջապես Ուկրաինային հաջողվեց պոկվել «Մայր Ռուսիո» փտախտով ախտահարված պորտից։ Ինչպես և Վրաստանի պարագայում, Ուկրաինան էլ ունեցավ կորուստ՝ Ղրիմի բռնազավթումը Ոուսաստանի կողմից։ Բայց, կարծում եմ, այդ հարցի լուծումը ժամանակի խնդիր է, քանի որ Ղրիմի՝ Ուկրաինային պատկանելու վճարը ուկրաինական ժողովուրդը բազմիցս վճարել է ռուսական պետության կայացմանը և նրա սահմանների ընդլայնմանը իր երկարատև և լայնամասշտաբ մասնակցության գնով։ Այսինքն՝ այդ գրավյալ տարածքի պատկանելության հարցում ռուսները ոչ մի առավելություն չունեն ուկրաինացիների հանդեպ և, հաշվի առնելով ուկրաինացիների նշանակալից դերը ռուսական այլևայլ զավթումեերի իրականացման հարցերում, կարող էին ուկրաինացիներին զիջել այդ զավթումներից մեկը՝ նույնիսկ նվիրատվության տեսքով։ Այդպես վարվեց Խրուշչովը, որի մեջ արթնացել էր մարդկային խիղճը ի հատուցումս 1918–1953թթ. ուկրաինացիների այն ստորացումևերի. սովի, զրկանքների, տանջանքների և ահռելի թվով մարդկային զոհերի, որոնք բաժին հասան ուկրաինացի ժողովողին ստալինյան բռնապետության օրոք։ Բայց սա պուտինյան Ռուսաստանի ավանդական գործելակերպին հարիր լիներ չէր կարող։ Դառնանք ձեր հարցին։

Անտարակույս, Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին բացասական լուրջ ազդեցություն կունենա, այսպես կոչված, ԱՊՀ մյուս բոլոր երկրների վրա։ ՀՀ պարագայում պետք է նկատի ունենալ, որ շուտով՝ այս մայիսի 1-ից, դրա վրա ավելանալու է նաև մեր երկրի արդեն բացահայտ ռուսական գաղութ դառնալու իրավական հանգամանքը։ Թերևս, այդ ազդեցությունը և հանգամանքը ավելի վատթար տեսքով կարտահայտվեն ՀՀ-ում՝ ի դեմս երկրի հետագա էլ ավելի մեկուսացման, թուլացման և ընթացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետագա խորացման։ Նրանք, ովքեր կարծում են, թե մեր ժողովրդի բերանից կտրած հացով իր զորքը ՀՀ-ում կերակրող Ոուսաստանը մեկ կոպեկի օգնություն կտրամադրի Հայաստանին, չարաչար սխալվում են։ Պուտինյան Ռուսաստանը երկիր չի գրավում նրան պահելու համար, այլ՝ նրան թալանելու համար։ Սա է եղել ռուսական ավանդական քաղաքականությունն իր գաղութների հանդեպ, և Պուտրնն էլ հաստատել է, որ վերականգնում է այդ քաղաքականությունը։ Միաժամանակ արդեն ակնհայտ է, որ արևմուտքը նվազեցնում կամ դադարեցնում է Հ-ում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը, կրճատում կամ վերացնում է իր տարաբնույթ օգնությունները։ Դանդաղ և սահուն դեպի փակուղի է մղվում ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ մի կողմից այդ քաղաքականության՝ արդեն պաշտոնական տեսքով ռուսական ուղեգծի վրա հայտնվելու, մյուս կողմից՝ Արեւմուտքի շահագրռվածության հիմքերի վերանալու հետևանքով։ Այսպիսի դրության մեջ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հայության ակնկալիքները չեն կարողի ի դերև չելնել։ Իհարկե, ՀՀ-ի և արեւմտյան երկրների միջև քաղաքական թատերախաղերը կպակասեն ո՛չ միայն նրանից, որ բոլորը գիտեն, որ Երևանում հարցեր չեն լուծվում, այլև Ոուսաստանի կոշտ հրահանգով– ՌԴ-ն այս ընթացքում ամեն ինչ կանի, ընդհուպ դարաբաղյան շանտաժը, որպեսզի հայերին և Հայաստանին հեռու պահի ինքնուրույն որևէ քայլից, այդ թվում՝ առաջնահերթորեն՝ իշխանափոխությունից։ Ահա այս դրության մեջ իր ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից լքված և անտերության մատնված Մայր Հայաստանը ստիպված կլինի բավարարվել բռնաբարվող կնոջ միակ մխիթարանքով։

– Հայաստանն այլևս ունի՞ ճանապարհ՝ աշխարհի կողմից մեկուսացված ՌԴ ռազամւսվարական գործընկերը լինելով հանդերձ, գոնե հավասարակշռելու իր արտաքին քաղաքականությունը։ Հստակ է, որ ՌԴ հանդեպ կիրառված պատժամիջոցները անհտեևանք չեն մնա նաև ՀՀ համար։

– Դա բացառվում է։ Քաղաքականության մեջ էլ կիսահղիություն չի լինում։ ՌԴ-Ն Պուտինի բերանով հայտարարում է, որ ինքը վերադառնում է Ռուսաստանի հակաարևմտյան 300-ամյա քաղաքականությանը։ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի բերանով հայտարարում է, որ ՀՀ-ն ռուսական անվտանգության եւ տնտեսական ախոռ-համակարգում է տեսնում «ապահով Հայաստանը»։ Իսկ ախոռում հայտնվածները քաղաքկան հարցեր չեն լուծում, նրանք ն վրնջում են ախոռ մտնելու «հաճույքից», հետո՝ գոռում մտրակի ցավից։ Ինչ վերաբերում է ՌԴ հանդեպ կիրառվող պատժամիջոցների հետևանքներին, կարծում եմ, դա կախված է այդ պատժամիջոցնւ բնույթից։ Առայժմ կիրառվողները դեռ ոչ նշանակալից ազդեցություն չեն թողնում վրա։ Բայց ահա եկողներն ու սպասվողները, անտարակույս, ծանր հետևսնքներ կունենան ՀՀ-ում։ Վստահ եմ՝ դրանք կստիպեն ռուսներին հիշել Պուտինի ծնողներին։ Ցավալին այն է, որ այդ դեպքում էլ բոլորին զզվեցրած Հայաստանը ոտնատակ լինելու վտանգի մեջ է հայտնվում։

– Պատահակա՞ն է հենց այս ժամանակաշրջանում ժիրինովսկու հայտարարությունը՝ Ղարաբաղի մասին, սա դիտարկենք որպես իր անձնակա՞ն տեսակետ, թե՞ կարելի է ասել որ նրա միջոցով ցույց է տրվում ՌԴ իրական մտադրությունները ԼՂ հարցով։

– Դա պատահականություն չէ, դա այն է, ինչին ձգտում է Պուտինը։ Դա աստիճանաբար նավթագազային դոլարներով հարստացող ռուսական կարմրակատար փառամոլի երազանքն է, որտեղ հնարավոր է՝ ՌԴ սահմանները տեղագրել փլուզված ԽՍՀՄ-ի սահմանների վրա։ Բայց դա լինելու բան չէ, Պուտինի այդպիսի խաղաքարտերը հիմնովին խառնեցին հերոս ուկրաինացիները, և այսօր ռուսները ավելի շատ պետք է մտահոգվեն իրենց ներկա սահմանների մոտ ապագայի հարցերով, քան ոգևորվեն պուտինյան քյալագյոզություններով։ Միաժամանակ, ժիրինովսկու ասածն իրագործելը իրական քաղաքականության տեսանկյունից բացառվում է։ Դժբախտաբար, ոչ հայերի կամքով այլ Ադրբեջանի և Թուրքիայի։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս