
Սերժ Սարգսյանը փոփոխություն է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-67-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
ՀՀ Նախագահի աշխատակազմ