Բաժիններ՝

ԵՄ-ն ու Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ու ԵՄ-ը ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Դա տեղի է ունեցել այսօր առավոտյան Բրյուսելում:

Ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրել է վարչապետ Արսենի Յացենյուկը, իսկ եվրոպական կողմից՝ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները: Մամուլի ներկայացուցիչները ներկա չեն գտնվել Ասոցացման համաձայնագրի անմիջական ստորագրմանը:

Ռոմպեյը հայտարարել է, որ դա ԵՄ-ի կողմից Ուկրաինային համերաշխություն հայտնելու կոնկրետ ազդանշան է, ինչն այդ երկրին կօգնի բարեփոխումներ անցկացնելու ճանապարհին՝ մարդկանց հաղորդելով եվերպական բարգավաճող կենսակերպ, ինչին նրանք արժանի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31