Ըստ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն արցախյան հիմնախնդիրը փակված չէ։

Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։

Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և «փափուկ ուժի» տարբեր այլ մակարդակներում։

Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»»։

Տեսանյութեր

Լրահոս