Պետբյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ. կառավարությունը փոփոխել է բյուջեի նախագիծը

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 923 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 մլրդ դրամով՝ ընթացիկ ծախսերի մասով: Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նշեց՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: 

«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 մլրդ դրամով»,- նշեց ֆինանսների նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031