Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը մտադիր է անձնական հաշվեհամար բացել ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հաշվեհամար բացել «Ռուսաստան» բանկում, որը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ներքո:

Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում՝ լսելով Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զեկույցը: Պուտինն ընդգծել է, որ երկուշաբթի անպայմանորեն անձնական հաշվեհամար է բացելու «Ռուսաստան» բանկում:

Պուտինը նաև հումորով է վերաբերվել Ռուսաստանի կոնկրետ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելուն, որոնց մի մասը (մասնավորապես Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը) մասնակցել է խորհրդաժողովին: Պուտինը ժպտալով հայտարարել է, որ նրանցից պետք է հեռու մնալ, քանի որ նրանք «վարկաբեկում» են իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31