
Մամիկոն Խոջոյանի վրա ադրբեջանցիները լուսնի և աստղի պատկերով դաջվածքներ են արել. shamshyan.com

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշեց, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան:
«Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով: Իսկ վիրահատությունը թեեւ հաջող է անցել, բայց հայրս շատ թույլ է: Դեռ չի կարողանում խոսել: Գլուխը բարձրացնում է, ցանկանում ինչ-որ բան ասել, բայց չի կարողանում»,- ավելացրեց Հեղինե Խոջոյանը:
Մանրամասներն` այստեղ