Բաժիններ՝

Յուշչենկոն պատմել է Պուտինի վախերի մասին

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է 3 բանից. «Առաջինն ու ամենամեծ բանը, ինչից որ նա վախենում է, սեփական ժողովրդի, ռուսների արձագանքն է:

Երկորդն առնչվում է միջազգային հանրության արձագանքին: Այդ մասին վկայում են Պուտինի արած հայտարարությունները: Նրա դեմ հանդես է գալիս համայն աշխարհը: Երրորդ հարցը (ինչից վախենում է Պուտինը), ամենաառանցքայինն է. որ ուկրաինացիներն իրենք լուծեն սեփական խոշորագույն քաղաքական խնդիրը»:

Յուշչենկոյի խոսքերով՝ Պուտինը բացել է Պանդորայի արկղը, և արդեն մի քանի գիշեր է, ինչ Պուտինը չի քնում, քանի որ այդ արկղը շատ դժվար է փակվում. նրա դեմ է ելել ողջ աշխարհը: Յուշչենկոն կարևորել է Ուկրաինայի ազգային միասնությունը՝ հիշեցնելով, որ Ուկրաինան հաճախ են բաժան-աժան արել, ինչից չի խորշում նաև Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս