
Կիևի ու Զապորոժիեի «Մայդանը» ցրելու գործողությունը կարող է մշակած լինել Ալեքսանդր Յանուկովիչը

Укринформ-ի փոխանցմամբ՝ Կիևի «Մայդանի» ցրման համար գործողություններն կարող է մասնակից լինել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի Ալեքսանդր Յանուկովիչը: Նրան կասկածում են նաև հունվարի 26-ին Զապորոժիեի «Մայդանի» ցրմանը մասնակցելու մեջ, ինչի հետևանքով տուժել էր ավելի քան 30 մարդ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Զապորոժիեի մարզի դատախազ Ալեքսանդր Շացկին: Նրա խոսքերով՝ իրավապահները նյութեր ունեն, որոնցից հետևում է, որ Կիևի, ինչպես նաև Զապորոժիեի «Մայդանի» ցրման գործողությունները մշակել է Ուկրաինայի նախկին նախագահի ավագ որդի Ալեքսանդր Յանուկովիչը:
Նա հաստատել է, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները մասնակցել են ավազակային խմբավորումների ստեղծման գործընթացին՝ զապորոժցիներին ու լրագրողներին զանգվածային ծեծի ենթարկելու համար: