
Վերականգնվել է Վանաձորի արեւելյան հատվածի գազամատակարարումը

Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:
Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներգրավված լրացուցիչ ռեսուրսների միջոցով ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար: Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ ժամանակավոր այլընտրանքային գազատար՝ գազամատակարարումը վերականգնելու նպատակով : Անվտանգության նորմերն ապահովելու ուղղությամբ տարվել են համալիր աշխատանքներ:
Գազաթողարկումն իրականացվել է անհատական ծանուցումների և զանգվածային իրազեկման միջոցով:
«ՀայՌուսգազարդ»