
Տանտիրոջ կիսաայրված դին հայտնաբերվել է ննջասենյակի հատակին

Փետրվարի 6-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացել է ժամը 02.37-ին, մարվել՝ 02.55-ին: Այրվել է տան ննջասենյակը՝ գույքով (25 քմ):
Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1964 թ. ծնված Հ. Ս.-ի կիսաայրված դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն