
Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը. Janes

Janes-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 2.95 միլիարդ մանաթ (3.75 միլիարդ դոլար): Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացրած հաշվետվությունում: Դրա համաձայն, այս տարվա ռազմական բյուջեին բաժին է ընկել բյուջետային ողջ միջոցների 14.7 տոկոսը:
2014 թվականի ռազմական բյուջեն 150 միլիոն դոլարով գերազանցել է նախորդ տարվա ռազմական բյուջեի ցուցանիշը՝ 3.6 միլիարդ դոլար: Այդ միջոցները հատկացվել են ազգային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի պաշտպանության համար:
Բացի այդ, Ադրբեջանը ձգտում է զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը: 2013 թվականին սեփական ռազմական արտադրանքի ծավալն աճել է 3.7 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ: Այս տարի պլանավորված է արդիականացնել «ՄիԳ-25» կործանիչները: