
2013 թվականի 4-րդ եռամսյակին Twitter-ի զուտ վնասը կազմել է 511 միլիոն դոլար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակին Twitter-ի միկրոբլոգների ծառայության մաքուր վնասը կազմել է 511 միլիոն դոլար: Այս մասին նշված է Twitter-ի ներկայացրած երեկվա հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կրած վնասը կազմել է միայն 8.7 միլիոն դոլար: Վնասի աճը կապված է ընկերության բաժնետոմսերի տեսքով ընդհանուր 511 միլիոն դոլարի փոխհատուցում վճարելու հետ:
2013 թվականի չորրորդ եռամսյակում Twitter-ի հասույթը կազմել է 243 միլիոն դոլար, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցել է դրա նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը (112 միլիոն դոլար):
2013 թվականի վերջին նվազել է նաև Twitter-ի օգտատերերի քանակի աճը: Եթե նախորդ տարվա առաջին երեք եռամսյակներին ամսեկան Twitter-ին միացել է 16 միլիոն նոր օգտատեր, ապա վերջին եռամսյակին դա նվազել է մինչև 9 միլիոն մարդու: