
Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կպահպանվի ղարաբաղյան հրադադարը. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Լավ նորություններ կան: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են օլիմպիական խաղերի ժամանակ հարգել ղարաբաղյան հրադադարը»: Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փետրվարի 7-ին հերթական պլանային դիտարկումն է իրականացնելու շփման գծում:
Հիշեցնենք, որ Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկելու են վաղը և ավարտվելու են փետրվարի 23-ին: