Բաժիններ՝

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի պետ, բրիգադի գեներալ Սամի Օզթաքին ու Roketsan ընկերության գլխավոր տնօրեն Սելչուք Յաշարին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, ինչը փոխշահավետ է երկու կողմի համար էլ:

Հանդիպման ժամանակ, երկկողմ համագործակցությունից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, ինչը մասնավորապես վերաբերել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հյուրերն իրենց հերթին կարևորել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս