Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Թբիլիսի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Վերջինիս խոսքերով՝ Յագլանդի այցի հիմնական նպատակը Վրաստանի համար ԵԽ-ի գործողությունների պլանի պաշտոնական շնորհանդեսն է: Պլանում ընդգրկված են 2013-2015 թվականների նախագծերը, որոնք միտված են մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում Վրաստանի կառավարության հետ ԵԽ-ի համագործակցությանը:

Այդ պլանն ընդունվել է 2013 թվականի հոկտեմբերին ԵԽ-ի նախարարների հանձնաժողովի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728