
Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 10.000 երեխա. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ գրեթե երեք տարի ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 10.000 երեխա: Այս մասին նշված է տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի նոր զեկույցում:
Դրանում նշված է, որ ևս 4 միլիոն սիրիացի երեխա հարկադրված է եղել լքել սեփական տունը: ՄԱԿ-ը երեխաների շրջանում զոհերի մեծ քանակը կապում է նրա հետ, որ թե՛ կառավարական ուժերը, թե՛ զինված ընդդիմությունը առանց սահմանափակումների գործածում են ծանր սպառազինություն:
Զեկույցում խոսք է գնում նաև սիրիացի անչափահասներին ձերբակալելու, բռնաբարելու ու կտտանքների ենթարկելու մասին: