
Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայի՞ց. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով Թևոսիկի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից, բավական խոշոր գումարի դիմաց։ Սպանությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է հայտնի Իսոն՝ Իսրայել Սարգսյանը։ Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, Թևոսիկի եղբորը կրակել է Մոսոն, որին էլ ավելի ուշ սպանել է Իսոն և թաքցրել դիակը։ «Ժամանակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսոն ոչ մի կերպ չի ընդունում իր մեղքը և չի էլ հայտնում, թե որտեղ է թաքցրել դիակը, ինչը դժվարացնում է ոստիկանության գործողությունները։ «Ժամանակ» օրաթերթը նշում է, որ Իսոն, ըստ շրջանառվող լուրերի, աշխատել է Գոռ Վարդանյանի հետ, նկարահանվել նրա ֆիլմերում։ Ի դեպ, Գոռ Վարդանյանի տեղեկություններով՝ Իսոյի և Թևոսիկի միջև քավոր-սանիկական հարաբերություններ են եղել։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։