
Ինչպիսին է ճանապարհների վիճակը այս պահի դրությամբ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն