
«Ծյոմնիե նոչի վ գոռոդե Սոչի» .«ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Սովորաբար հինգշաբթի օրերին անցկացվող ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանը հրավիրել է երեկ։ Պատճառն այն է, որ նա մեկնում է Սոչի՝ մասնակցելու ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը։ Նկատենք, որ նախորդ Վանկուվերում 2010-ին տեղի ունեցած ձմեռային օլիմպիադայի բացմանը Ս. Սարգսյանը չի մասնակցել։ Սոչի գնում միայն այն պատճառով, որ այնտեղ է լինելու Պուտինը։ Ի դեպ. Սոչիի օլիմպիադան արդեն դարձել է պատմության մեջ «ամենաթանկը»։ Դրա վրա ծախսվել է մոտ 50 միլիարդ դոլար, որի կեսը, ըստ որոշ հաշվարկների, պարզապես փոշիացվել է։ Իսկ օլիմպիական օբյեկտների շինարարության որակի վրա արդեն ծիծաղում է ողջ աշխարհը։ Հավանաբար Ս.Սարգսյանը որոշել է իր աչքով տեսնել, թե որքան «արդյունավետ» երկիր է Ռուսաստանը, և մեզ փոխանցել թե ինչ է սպասվում Հայաստանին ՄՄ-ի անդամ դառնալուց հետո։
Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։