Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վաղը մեկնելու է Ռուսաստան՝ ներկա գտնվելու համար Սոչիում 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողակարգին: Այս մասին հայտարարել է վարչապետական ապարատը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Էրդողանը երկկողմ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, պլանավորված է, որ նա կհանդիպի նաև այլ երկրների առաջնորդների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728