Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և նրա ընկերների հարձակումից հետո, որը դեռ նախաքննության առարկա է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել: Օրերս նա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Արման Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ վերջինս հաճախ է հայտնվում Ջիվանու փողոցում, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը, և որտեղ կանգնեցված է Բալասանյանի արձանը: Արման Բաղդասարյանին ասվել է, որ նա ինչ-որ շատ է անցուդարձ անում Բալասանյանի փողոցով: «Հրապարակը» հիշեցնում է, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը: Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից «Հրապարակին» հայտնել են, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ: Պարզապես այս նույն փողոցում է բնակվում Արման Բաղդասարյանի աները:
Կարդացեք «Հրապարակի» այսօվա համարում։