
Քաղաքացի Պ. Ս.-ից խոշոր չափերի կաշառք պահանջելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման` 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննիչը իր եղբոր և վերջինիս ընկերոջ վերաբերյալ նյութերին ընթացք չտալու դիմաց իրենից պահանջել է յուրաքանչյուրի համար խոշոր չափի գումար:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն