Սննդամթերքի անվտանգության ծառայությունը ժամկետանց ապրանքներ է հայտնաբերել
karabakh-open.info-ն գրում է. ԼՂՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության որակի, օպերատիվ եւ վերահսկողության տեսչության տեսուչների կողմից սույն թվականի փետրվարի 21-ին կատարվել է օպերատիվ ստուգումներ ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում, որի ընթացքում հայտնաբերվել է 58 տուփ, 4.6կգ, 12 շիշ ժամկետանց ապրանքատեսակներ,որոնք առգրավվել եւ ոչնչացվել են տնօրենների համաձայնությամբ:
Այսպես` Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի դպրոցի ներսում գտնվող ԱՁ Ռաֆիկ Հարությունյանի խանութում վաճառվում էր պիտանելության ժամկետանց «ՍՄԱԿ» ապրանքանիշի չիպս` թվով 40 տուփ, «Վիկտորիա» ապրանքանիշի չորահաց` թվով 5 տուփ, «Գրանդ Քենդի» ապրանքանիշի «Ռախաթ-լոխում»` 3 տուփ, հալվա` 2 տուփ, կակաո` 1 տուփ, սուրճ` 1 տուփ, «Դարոինկ» ֆիրմայի վաֆլե տորթ` 1 տուփ եւ իրանական արտադրության ծիրանի չիր, որի վրա բացակայում էր արտադրության օրը եւ պահպանման ժամկետը: «Կապիտալ» ֆիրմայի մատակարարից ձեռք բերված մսամթերք` հավի բուդ 2.6 կգ` օգտագործման համար ոչ պիտանի:
Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում ԱՁ Վիտալիկ Խաչատրյանի խանութում հայտնաբերվել է «ՍԻ-ՍԻ» բնական հյութերի 9 շիշ, «Գրանդ Քենդի» ֆիրմայի 2 տուփ կակաո, «Նեսքվուիկ» ֆիրմայի 1 շոկոլադե սալիկ, «Էլիտ» Շանթի 2.5 կգ «Բենետտո» փխրուն թխվածքաբլիթ: Նույն խանութում հայտնաբերվել է 2.5 կգ մսամթերք առանց անասնաբույժի տեղեկանքի, ինչպես նաեւ տնական ձու՝ առանց որեւէ մակնշման:
Նույն շրջանի Պողոսագոմեր գյուղում ԱՁ Արայիկ Վերդյան խանութում վաճառվում էր պիտանելիության ժամկետն ավարտված «Էլիտ Շանթ» ֆիրմայի 1 տուփ «Դելիսիա» շոկոլադե բոմբոներկա, «Հար-Արթ» ֆիրմայի 3 տուփ ապխտած ձկներ, «Արցախ-Կաթ» ֆիրմային ապխտած պանիր՝ 1 տուփ, «ՍԻ-ՍԻ» ապրանքանիշի 3 շիշ բնական հյութ եւ «Արցախ-Կաթ» ֆիրմայի 1 ապխտած հավ: