
Սկանդալ դատարանում. Լյուքս Ստեփանյանի հայրը՝ փաստաբանին. «Խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» (տեսանյութ). news.am

Ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, ընդհատվել է սկանդալով, որի պատճառով նիստը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի է կանգնել՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլել է դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ են պահել։
«Եթե հաջորդ անգամ այս մարդը դատարանի դահլիճում լինի, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, բոլորին քրեական պատասխանատվության եմ ենթարկելու»,- հայտարարել է Երեմ Սարգսյանը, ինչից հետո դահլիճում նստածները ոտքի են կանգնել և սկսել են հայհոյել պաշտպանին։
Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանել է. «Ո՞ւր ա ստեղ դատարան վաբշե, ո՞ւր ա պետություն, կարգադրիչներ, կարգի հրավիրեք սրանց»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: