Բելառուսը դեսպանություն կունենա Առինջ գյուղում

Բելառուսի Հանրապետությունը Հայաստանում դեսպանության համար Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք կբերի մոտ 0.5 հա հողամաս: Այս նպատակով թույլտվություն տրամադրելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կընդունի հատուկ որոշում:

ՀՀ հողային օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված` ՀՀ կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

Ներկայումս, Բելառուսի Հանրապետության Նախագահի 07.04.2010թ. հրամանագրի համաձայն, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի որոշմամբ, Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը 49 տարով վարձակալությամբ է տրվել նախկինում  ձեռք բերված ՀՀ դեսպանության շենքի հողամասը:

ՀՀ-ում դեսպանության համար հողամաս սեփականաշնորհելով Բելառուսի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարությունը հույս ունի, որ հետագայումնմանատիպ մոտեցում կարող է կիրառվել նաև Բելառուսում ՀՀ կողմից դիվանագիտական ներկայացուցչության տեղակայման համար:

Տեսանյութեր

Լրահոս