
Արթուր Բաղդասարյանը հորդորում է Սերժ Սարգսյանի ասածը ուղիղ չհասկանալ. ԳԱԼԱ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին վիճահարույց օրենքը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համարում է քաղաքական անհրաժեշտություն: Այս մասին, ըստ ԳԱԼԱ-ի՝ այսօրվա ասուլիսում հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա հայտարարել է, որ ՕԵԿ-ը մշտապես ժողովրդի կողքին է, եւ հասարակությանը հուզող խնդիրները գտնվում են իր գլխավորած կուսակցության ուշադրության ներքո: Հարցին, թե ինչպե՞ս է ՕԵԿ-ը հասարակության կողքին, երբ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այդ համակարգի ներդրմանը, որի մասին ԵԿՄ համագումարում հայտարարել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կանգնելո՞ւ է արդյոք ՕԵԿ-ը ժողովրդի կողքին, Ա. Բաղդասարյանը պատասխանել է. «Չէ, գիտեք ինչ կա, պետք չէ նախագահի ասածը տենց ուղիղ… մարդը իր ելույթի մեջ, կամ հարց ու պատասխանի մեջ օգտագործել է մի դարձվածք, հիմա ես չգիտեմ` դա հենց ուղիղ 80 տոկոսն է, թե 70: Իմ ընկալումը Սերժ Սարգսյանի ասածին շատ պարզ է, որ այո, ամեն մի բարեփոխում ինքը իր մեջ պարունակում է դժվարություններ, հասարակությունը միշտ էլ ուրեմն դժվար է տանում բարեփոխումները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: