Բաժիններ՝

Յանուկովիչի եւ Զախարչենկոյի նկատմամբ արդեն միջազգային հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ արդեն միջազգային հետախուզում է հայտարարվել, հաղորդում է УНИАН գործակալությունը: Այդ մասին հայտարարել է  երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս հետաքննչական  գործողություններ են կատարվում, որից հետո որոշում կկայացվի զանգվածային սպանությունների համար պատասխանատու մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ եւս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728