Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորը՝ Սերժ Սարգսյանին. ԳԱԼԱ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Գյումրի: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նա «Ժառանգության» գրասենյակում հանդիպել է կուսակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Մարտի մեկի դեպքերից՝ ընդգծելով, որ առանց իշխանափոխության չի լինելու Մարտի մեկի բացահայտում:

«Մեր պատգամավորները այդ օրը նժարի վրա էին, հրապարակում էին, ոստիկանների եւ ժողովրդի մեջտեղը, որ ավելորդ արյուն չհոսի: Եվ մինչեւ չլինի իշխանափոխություն, չձեւավորվի ժողովրդի կողմից ստեղծված իշխանություն, ոչ մի բացահայտում էլ չի լինելու»,- ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե կարեւոր է նաեւ միացյալ հրապարակ ունենալու փաստը: Այդ ժամանակ միասնական չէին ընդդիմադիր ուժերը: Նա ասել է, որ այդ միասնական հրապարակ ունենալու գաղափարով է պայմանավորված նաեւ այն, որ ինքը մարտի մեկի հանրահավաքին անպայման ներկա է գտնվելու:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին՝ ասելով, որ հայ ժողովրդի 80-90 տոկոսը համամիտ է նրա հետ այն հարցում, որ հայերի փրկությունը զենքի մեջ է: Նա հորդորել է Ս. Սարգսյանին գնալ ինքնակամ, քանի ժողովուրդը չի դիմել այդ փրկության գործիքին եւ քանի Ազատության հրապարակը չի վերածվել Մայդանի:

«Այս անգամ էլ շարքային գյումրեցուն հարցնենք՝ կասեն Մայդան, կասեն Ուկրաինա, բոլոր դեպքերում Ս. Սարգսյանը ասաց ԵԿՄ համաժողովին՝ միայն զենքով պիտի կռվել, իսկ ես ասում եմ՝ Սերժ Սարգսյան, ձեր հեռանալով թող լինի, ես կողմ չեմ զենքի»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս