Նրանք դա անում են առաջին անգամ իրենց կյանքում, ինչը նշանակում է, որ մեծ առաջադիմություն կա: Վեց տարի է անցել հանցագործությունից հետո և նրանք առաջին անգամ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը: Այս քայլը լրջորեն ողջունում եմ, դրական եմ գնահատում:
Բացի այդ, վաճառքի է հանվել Հիտլերի անձնական ճարտարապետ Ալբերտ Շպեերի կաշվե վերարկուն:
Մարդիկ, որոնց անունները շրջանառվել են այսօր ԱԺ պատգամավորներ են, այդ մարդկանց անունները շրջանառվում են և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, և այլ բաների մեջ: Այստեղ է ներքին զորքերի նախկին հրամանատարը՝ պատգամավոր է, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ: Ո՞ւմ հետ հարգեմ:
Ստուգման են ենթարկվելու բոլոր կասկածելի ավտոբուսներն ու ավտոմեքենաները:
«Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»:
Սիկորսկին հավելել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը, որպեսզի դժգոհ մնա Ուկրաինայում ստեղծված իրավիճակից:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ Մարտի մեկի զոհերի հիշատակը դահլիճից դուրս և դահլիճում հարգելը չդարձնել ինչպես իրեն է բնորոշ ՝ սեփական իմիջի փառաբանման գործիք:
Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:
Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը:
«Աշխարհում միակ կառավարության ղեկավարը, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը կհետևի դեպքերի տրամաբանությանը և կճանաչի Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Կլինեն ուժեր, կլինեն մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում նման բան լինի, մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլյուցիոն:
Երեխայի վիճակը շատ ծանր է, և նրան անհապաղ պետք է երիկամային փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում, ուր իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների բարդ և որակյալ տրանսպլանտացիաներ: Երեխան պետք է վիրահատվի և անցնի հետվիրահատական բուժման կուրսեր՝ եվրոպական ցանկացած երկրի հիվանդանոցում:
Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու «մարտի 1»-ից «մարտի 2»-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:
Ադրբեջանական հաքերներին հաջողվել է DNS hijacking կատարել եւ վերաուղղել այցելուներին ադրբեջանում գտնվող մի էջի վրա։ Այս մասին տեղեկացնում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր անձնական բլոգում:
Խնդիրն այսօր այն է, որ հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքը առ այսօր շարունակում է կարոտ մնալ փետրվարի 26-ի, ըստ որում` ոչ միայն թվաքանակի, այլ նաև այդ օրվա հանրային էներգետիկայի, ոգևորության, հոգեբանական վերելքի առումով: Եվ ինչքան մենք հեռանում ենք 2008 թվականից, այնքան կարծես թե կորցնում ենք փետրվարի 26 կրկնելու հնարավորությունները: Սակայն կա նաև մեկ այլ կարևոր խնդիր:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն զգո՞ւմ Մարտի մեկի դեպքերի համար:
Նախկին նախագահները վտանգավոր են համարել Ուկրաինայի ֆեդերալացման սցենարները:
Բացի այդ, Տուրչինովը զբաղեցրած պաշտոններից հեռացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևին ու նրա առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովին:
Ժամը 09:40-ի սահմաններում Խուդյակով փողոցի թիվ 14 հասցեյի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Տիգրան Միհրանյանի վարած Mercedes մակնիշի 35 DS 760 համարանիշի, 42-ամյա Գուրգեն Վարդանյանի վարած Mercedes 09 UO 816 համարանիշի, 37-ամյա Լիլիանա Ճաղարյանի վարած Kia Rio մակնիշի 110 LV 61 համարանիշի և 28-ամյա Տարոն Խեչոյանի վարած Wolkswagen Golf մակնիշի 33 DO 219 համարանիշի ավտոմեքենաները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին:
«Ընդմիջում խնդրեցինք, որ մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է Ազգային ժողովի նախագահը, իրենց մեջ ամփոփեն, կարող են գոնե աշնանը այս հարցին լուծում տան»:
168.am-ի հարցին՝ Վրաստանի հետ բարձրավոլտ գծերի կառուցման հարցն արդեն մի քանի տարի արծարծվում է, հանաձայնություն էր ձեռք բերվել, ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չի արվել, Ի. Իսայանը պատասխանեց, թե խնդիրը վարկային պայմանագիրն է:
Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրները:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսավորողները նորից հայտնվել են անելանելի վիճակում։ Նրանց մի մասն արդեն դադարեցրել է ջերմատան շահագործումը։ Իսկ մյուս մասը սպասում է, թե երբ են վաճառելու իրենց արտադրանքը, որով կկարողանան վճարել կուտակված պարտքերը։
Այնուհետև Ժվանիայի դիակը տեղադրել են հեռուստացույցի արկղի մեջ և տարել Թբիլիսիում գաղտնի բնակարան, ուր և բեմադրել են դժբախտ պատահարից՝ գազի արտահոսքից, նրա մահանալը:
ԱԺ-ն 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց գազի հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախագիծը: Դեմ քվեարկեցին Ժառանգություն խմբակցության պատգամավորները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Կարզայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ընդգծել է, որ Պենտագոնն արդեն իսկ մշակել է Աֆղանստանից զորքերի ամբողջովին դուրս բերման պլան: