Բաժիններ՝

Կիևում ԱՄՆ-ի նախկին երեք դեսպաններից մեկը կարող է դառնալ Մոսկվայում ԱՄՆ դեսպան

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանություններ Ռուսաստանում նոր դեսպանի պաշտոնում դիտարկում են 4 թեկնածություն: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրները:

Պարբերականն ընդգծում է, որ այդ չորս թեկնածուներից երեքն ավելի վաղ գլխավորել են Կիևում ամերիկյան դեսպանատունը: Խոսքը գնում է Ջոն Տեֆտի, Սթիվեն Պայֆերի ու Կառլոս Պասկուալի մասին: Չորրորդ թեկնածուն միջուկային անվտանգության ու զինաթափման խնդիրներով փորձագետ Ռոուզ Գոտեմելլերն է:

Աղբյուրները հայտնել են, որ այդ ցուցակը վերջնական չէ: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի հարցում կկողմնորոշվի մոտակա օրերին, սակայն կոնգրեսականների կողմից նրա հաստատումը կարող է տևել մի քանի ամիս:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը փետրվարի 26-ին վերադարձել է հայրենիք: Մաքֆոլն իր հրաժարականի մասին հայտարարել էր դեռևս փետրվարի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս