Բաժիններ՝

Հայաստանը ցանկանում է էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան

Հայաստանն ուզում է էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան

Մաքսային միության սահմաններում էլեկտրաէներգետիկ համագործակցության համար պետք է հնարավորություն լինի բարձրավոլտ գծեր կառուցել: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը, Վրաստանի հետ մենք տարիներ շարունակ աշխատել ենք, բայց դա զուգահեռ աշխատանք չէր, իսկ զուգահեռ աշխատանքի պայմաններում մենք կարող ենք միայն ապահովել տարանցիկություն և դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզերը, որտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա:

Ըստ փոխանախարարի՝ ծրագիր կա Վրաստանի հետ բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելու, որը հնարավորություն կտա անմիջապես ՀՀ-ում առկա ավելցուկ էլեկտրաէներգիան տեղափոխել Ռուսաստան: Ծրագիրը կյանքի կկոչվի մինչև 2018թ.:

168.am-ի հարցին՝ Վրաստանի հետ բարձրավոլտ գծերի կառուցման հարցն արդեն մի քանի տարի արծարծվում է, հանաձայնություն էր ձեռք բերվել, ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չի արվել, Ի. Իսայանը պատասխանեց, թե խնդիրը վարկային պայմանագիրն է:

Նշելով, որ ՀՀ-ում արտադրվում է 6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, փոխանախարարը հայտնեց, որ ՀՀ-ն այսօր կարող է ապահովել 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանում Թուրքիայի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս