
Ալեքսանդր Տուրչինովը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Համապատասխան հրամանն այսօր հրապարակվել է նախագահի պաշտոնակատարի կայքում:
Բացի այդ, Տուրչինովը զբաղեցրած պաշտոններից հեռացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևին ու նրա առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովին: Պաշտոնանկ են արվել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Սերգեյ Լարինն ու Յուրի Չմիրը: Տուրչինովը պաշտոնանկ է արել նաև նախագահի 46 խորհրդականից 44-ին:
Որոշակի տվյալներով՝ Անդրեյ Կլյուևը ստացել է հրազենային վնասվածք, սակայն մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: