Արթուր Բաղդասարյանը չի ուզում Հայաստանում «Մայդան» լինի. ԳԱԼԱ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրել է երեկ հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված եւ ընդունված հարցերի վերաբերյալ որոշ մանրամասներ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ում Եվրամայդանի հավանականություն կա՞, նա ասել է. «Կլինեն ուժեր, կլինեն մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում նման բան լինի, մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլյուցիոն: Այսօր Հայաստանի համար կարևոր է անվտանգության խնդիրը: Մենք ունենք դարանակալված թշնամի, դրա համար մեր երկրում կարևոր է կայունության ամրապնդումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728