«ՊՆ-ն չի մասնակցել գործողություններին, հիմա էլ եմ պնդում այս ամբիոնից, քանի որ ես ինքս եմ համոզվել իմ մասնագիատական գիտելիքների գնահատմամբ և ուզում եմ, որ այդ հարցում այդ կասկածների հիմք ընդունեք որպես քաղաքացի, որ բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը, չի կարելի, որովհետև չեն արել»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
168.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանելո՞ւ է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին իրեն «չաթլաղ» անվանելու համար: Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց, թե ինքը ավելացնելու ոչինչ չունի, իր խոսնակն արդեն պատասխանել է: Մեր հարցին, թե չե՞ք վիրավորվել, նախարարը ծանր հոգոց հանեց, ապա կրկնեց, որ ավելացնելու ոչինչ չունի:
Փետրվարի 18-22-ին Կիևում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 780 մարդու, որից հոսպիտալացվել է 520-ը:
Փետրվարի 26-ին մեկնարկեց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագիրը, որի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 16 նոր նշանակում՝ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի ու Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ադրբեջանական հաքերների կողմից կատարված DNS հարձակման զոհերի ցուցակում է նաև «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստների ստեղծած dem.am կայքը: Տարօրինակն այն է, որ շարժման ակտիվիստների շարքերում մեծ թիվ են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, և, որ նրանց պատրաստած կայքը, փաստորեն, հաքերներին հաջողվել է կոտրել:
«Եթե դադարեցրել են, ուրեմն իրենք էլ են համոզված, որ դիակ չկա: Իսկ եթե դիակ չկա, ի՞նչ սպանության մասին է խոսքը»:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ԲՀԿ-ն աղոտ պատկեր է ստեղծել ժողովրդի մոտ, քանի որ կուսկցության առաջնորդը, ով մենաշնորհ ունի խաղատների ոլորտում, պնդում է, որ երկրի վիճակը ծանր է, Զ. Զոհրաբյանը պատասխանեց. «Մենաշնորհ չկա: Կլինեն և ուրիշ խաղատներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ»:
Եթե Հայաստանի ընդդիմությունն ուզում է լսել և սովորել, ապա երկրորդ դասն այն է, որ էական նշանակություն ունեն նորամուծություններն ու նոր մարտավարությունը: Երրորդը` աշխարհագրության կարևորությունն է, այլ կերպ ասած` ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում:
Ուկրաինական հեղափոխությունը ցրեց մի քանի կարծիք:
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Մարտի 1-ի զոհերի մասին միևնույն վայրում, բարեկրթորեն, ցավի կեղծ դրսևորման բարեպաշտությամբ խոսում են այն մարդիկ, որոնց մի մասը ներկայացնում է 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած իշխանությունն ու այն ժամանակ այդ իշխանությունը կիսող այսօրվա այլընտրանքին, մյուսները՝ ժողովրդին կրակի տարած ընդդիմությանը:
Ես կարող եմ ձեզ հայտնել, որ ժողովուրդը կարոտում է նրան:
«Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, որ տարբեր ատյաններում քննարկվում է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության՝ Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը կանխակալ ու իրականությանը չհամապատասխանող է որակել երկրում այլակարծներին ահաբեկչական մեթոդներով ճնշելու և նեոնացիստական գաղափարախոսություն տարածելու մասին մեղադրանքները:
Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում կնքվելիք համաձայնագրերով ստեղծվող դաշտն է տալիս հնարավորություն, որ «Ռոսնեֆտ» ընկերության համար հետաքրքիր լինի Հայաստանում բութադիենաստիրոլային կաուչուկի արտադրության գործարան ստեղծելը:
«Դա առեղծված էր մեզ համար, թե ինչպես էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ է դա տեղի ունեցել: Մինչ օրս էլ այդ գույքը Ռոբերտի անունով է գրանցված, և մենք հիմա պայքար ենք տանում, որ այդ գույքը վերադարձնենք ընկերություն»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առայժմ չի ցանկանում անդրադառնալ Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնության հետաձգմանը:
ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած նախագծի քննարկումը:
Վերջին 4 տարում Յանուկովիչի միակ նպատակը եղել է իր ընտանքին ու մերձավորներին հարստացնելը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ եթե 2008 թվականի Մարտի մեկի գործը ճիշտ քննվեր, Մայդան չէր լինի՞: Ի պատասխան հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե ինքը դժվարանում է կապ տեսնել Մարտի մեկի ու Մայդանի միջև:
Պուտինը շեշտը դնում է ոչ թե Յանուկովիչի, այլ՝ Տիմոշենկոյի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:
«Հարցեր կան, որոնք անկախ այդ հանձնաժողովի գոյությունից, մենք պարտավոր ենք պնդել, խոսքը կորուստների, կալորիականության մասին է, որը շատ կարևոր է: Կարևոր է, որ մենք հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում: Գազը ՀՀ մուտք է գործում ավելի էժան գնով, քան մենք ստանում ենք ՌԴ-ից, ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ էժան գազը թողած, գնում ենք թանկը»,- նշեց նա:
Ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները չեն փորձել խոչընդոտել քաղաքապետարանի առջև օտար երկրի դրոշը բարձրացնելուն:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայաստանը պետք է հստակ և պարզ լինի իր ցանկություններում։ Մյուս կողմից էլ. դժվար թե հարցականի տակ դրվի այն, որ Ռուսաստանի կողմից թելադրանք է եղել Հայաստանի ՄՄ մտնելու որոշման կայացումը և այն, որ Հայաստանն իր որոշումը կայացրել է օբյեկտիվ պատճառներից ելնելով։
Ցուցարարները «զինված» են եղել Ուկրաինայի, ԵՄ-ի և իրենց ազգային դրոշներով և վանկարկել են «Փա՛ռք Ուկրաինային», «Ուկրաինա» և այլն:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը թանկացե՞լ է այնքան, որքան էլեկտրաէներգիայի գինը բարձրացվեց բնակչության համար՝ 25%: