«Փարոսում» ընդգրկված վարդենիսցի ընտանիքի փոքրիկն օգնության կարիք ունի
«Հույս» օգնության կենտրոնը տեղեկացնում է, որ 2004թ. ծնված Սուրեն Սահակյանը ունի երիկամային քրոնիկ սուր անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ, չեն գործում նրա 2 երիկամները: 2012-2013թթ. երեխան ստացել է ստացիոնար բուժում «Արաբկիր» բժշկական կենտրոնում` սուր հետինֆեկցիոն արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ ախտորոշմամբ:
2013թ. մարտի 13-ից երեխային նշանակվել է ծրագրային հեմոդիալիզ:
Երեխայի վիճակը շատ ծանր է, և նրան անհապաղ պետք է երիկամային փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում, ուր իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների բարդ և որակյալ տրանսպլանտացիաներ: Երեխան պետք է վիրահատվի և անցնի հետվիրահատական բուժման կուրսեր՝ եվրոպական ցանկացած երկրի հիվանդանոցում:
Երեխան և ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղից են և հաշվառված «Փարոս» ընտանեկան աղքատության նպաստի ծրագրում: Երեխայի կյանքը փրկելու համար ծնողները բանկում բացել են հաշվեհամարներ փոքրիկի մոր` Լիաննա Բադեյանի անունով: «Դիմում ենք Ձեզ այն խնդրանքով, որ որևէ անհատ բարերարներ կամ բարեգործական կազմակերպություններ կարողանան ուշադրություն դարձնել այս փոքրիկին և հնարավորության սահմաններում լուման ներդնել Սուրենի փրկության համար»,- ասում են ծնողները: Հեռախոսահամարներ՝ +37498 54-34-38 /մայր/, +37494 56-59-60 /հայր/:
Հաշվեհամարներ․
Ստացող` Լիաննա Բադեյան, Նորավանդի «ՎՏԲ-Հայաստան» Բանկ
AMD 16040054123300
USD 16040054123301
EUR 16040054123302
RUR 16040054123303
«Հույս» կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարձագանքեն հիվանդ երեխային օգնելու մեր խնդրանքին: Հավատում ենք, որ Ձեր օգնությամբ Սուրենը կրկին կապրի լիարժեք առողջ կյանքով և կիրագործի իր բոլոր երազանքները:
Նարինե Մինասյան
«Հույս» օգնության կենտրոնի համակարգող