«ԵՄ-Ուկրաինա-ՌԴ» բանակցությունների եռակողմ ձևաչափը նախկինի նման անընդունելի է. Եվրահանձնաժողով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների եռակողմ ձևաչափը նախկինի նման անընդունելի է:
Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն.
«Ես միայն կարող եմ հիշեցնել մեր հստակ և չափազանց պարզ դիրքորոշումը. ոչ մի եռակողմ ձևաչափ չի կարող լինել: Մենք չենք քննարկում երրորդ կողմի ներգրավվածությունը մեր գործընկերների ու հարևանների հետ հարաբերությունների մասին երկխոսությունում»:
Հավասարակշռված հարաբերությունների զարգացման մասին ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների ձևաչափը առաջարկվել է Կիևի կողմից: