1,6 տարեկան երեխայի ծնողները նրա թաղման համար գումար չունեն. aysor.am
Այսօր լուսադեմին մահացել է 1,6 տարեկան Ալիկ Սարդարյանը: Ալիկի մայրը՝ Վարսիկ Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց գումար է անհրաժեշտ՝ երեխայի թաղման համար:
«Երեխաս հաճախակի սրտխառնոց էր ունենում, փսխում էր: Նրա մոտ սուր գաստրիտ կար և նա այդ պատճառով 3-րդ մանկական հիվանդանոց է պառկել, բուժումներ էր ստանում, դրանից հետո դուրս գրվեց, մեկ ամիս անց նորից սկսեց փսխել: Երեկ երեկոյան անընդհատ լաց էր լինում, ճչում, կծկումներ ուներ, ու լուսաբացին մահացավ»,- ասել է նա:
Ալիկի հայրը՝ Արման Դիլանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք անգամ գերեզմանոց չունեն:
«Գլուխս կորցրել եմ, չգիտեմ ինչ անեմ»,- ասել է նա, նշելով, որ որևէ բան չի ուզում ասել բժիշկների գործողությունների վերաբերյալ՝ մինչև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալը:
Ընտանիքի աջակցել ցանկացողների համար բացվել է նաև հաշվեհամար.
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկ. 2470030496130000
Նրանց կոնտակտային հեռախոսահամարն է՝ 098 13 29 94։