Բաժիններ՝

Տուժած վարորդ. Մինչև Վարդան Պետրոսյանը մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա. Panorama.am

Երևան-Եղվարդ ճանապարհին 2013-ի հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած «Նիվա» մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանը պնդում է հաշտեցում չի կարող լինել, եթե դերասանը իրեն մեղավոր չճանաչի: «Եթե Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ի՞նչ հաշտեցման մասին խոսք կարող է գնալ: Եթե մեղավոր համարեց իրեն, այդ ժամանակ հաշտեցում կլինի», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Հակոբյանը:

Նա պնդել է, որ ինքը կանգնած է եղել ճանապարհի հողածածկ գոտում, և հենց Պետրոսյանն է արագության տակ եկել ու հետևից բախվել իր մեքենային:

«էդ 100 տոկոս էդպես է եղել ես սուտ ասելու ոչինչ չունեմ: Մենք կանգնած տեղը, եկել խփել ա, դեռ մի բան էլ ուզում են մեզ մեղադրել: Ու ավելին, երեք ամիս էլ շոուներ են անում: Մինչև մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա»,- պնդել է նա:

Նրա խոսքով՝ վթարի հետևանքով տուժած իր դուստրը դեռ չի կարողանում քայլել. նա փոքր երեխայի նման սկսել է փոքր քայլեր անել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս