Պուտինի հաղթանակը` 3-րդ ռաունդում

«Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ»,- 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական հայտնի կենտրոնի` «Չեթհեմ հաուսի» փորձագետ Ջեյմս Նիքսին՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանության որոշմանը, Ուկրաինայի շրջադարձին և ընդհանրապես Եվրամիություն-Ռուսաստան պայքարին:

«Չեթհեմ հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարն այս առումով առանձնացրել է մի քանի պատճառ, թե ինչու ձախողվեց Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա` Ռուսաստանի առաջարկներն Ուկրաինային և Հայաստանին ավելի գրավիչ էին եղել, քան Եվրամիությանը, իսկ Ռուսաստանի ճնշումն ավելի մեծ էր: Ի դեպ, անգլիացի փորձագետի կարծիքով` սա ընդամենը 2-րդ կամ 3-րդ ռաունդի վերջն է:

«Պետք է ասել, որ սա Պուտինի վաստակն է` իր վարած մարտավարության և Ռուսաստանի վաստակը` նրա վճռականության և վստահության շնորհիվ: Սպորտային խաղերի նման է. եթե չունես այս հատկանիշները, դու պարտվում ես»,- մեկնաբանել է ՌԴ նախագահի վերջին այցը Հայաստան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս