
Սիրիական ընդդիմության առաջնորդը ստացել է «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից հրավեր է ստացել՝ մասնակցելու համար հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» կոնֆերանսին:
Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի ղեկավարի խորհրդական Մունզեր Ակբիկը: Նա ընդգծել է, որ իրենք ստացել են գրավոր հրավեր, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Նշվում է, որ Ազգային դաշինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել «Ժնև 2»-ին մասնակցելու հարցում: Այդ հարցում հստակություն կարող է մտցվել վաղը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան սիրիական ընդդիմությանը սպառնացել են զրկել աջակցությունից, եթե վերջին հրաժարվի մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին: