Ինքնիշխան և անկախ պետության պրագմատիկ մոտեցումը ենթադրում է ոչ այնքան քննադատություն և բողոք այլ երկրի դեմ, որքան մտորում այն մասին, թե ինչո՞ւ այլ երկիրը հնարավորություն ստացավ այդպես կոշտ «խաղալ» մեզ հետ: Տհասության հիմնական նշանը պատասխանատվությունից խուսափելն է: Որքան ուժեղ են այլընտրանքները, այնքան ավելի շատ մեզ հետ հաշվի կնստեն բանակցային սեղանի շուրջ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Չնայած այն հանգամանքին , որ դասերը սկսվոմ են 9.00-ին, նախկինի 8.30-ի փոխարեն և կրճատված է դասաժամերի տևողությունը Մեղրիի թիվ 2 դպրոցում ջերմաստիճանը կազմել է +1°С –ից +7 °С, իսկ Մեղրիի թիվ 1 միջնակարգ և Ագարակի միջնակարգ դպրոցներում ՝ +7°С-ից +11°С:
Հունվարի 15-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Չեխովի փողոցի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Ե.-ին, 1986 թ. ծնված Ֆիլիպ Հ.-ին և 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին:
Հունվարի 16-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կամրջից քաղաքացին նետվել է ջրանցքը:
Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում Հայաստանը լավ չօգտագործեց Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ստեղծված հնարավորությունները, որովհետև Իրանը շատ հակված էր զարգացնելու իր առևտուրը, ներդրումները և այլն:
Ավտոմեքենան գողացել ու ներկել էին:
Սուրճը և թեյը (հատկապես` սևը) խոչընդոտում են երկաթի յուրացմանը։ Սուրճի երկու վերոգրյալ առանձնահատկությունները հակասական են, և հետազոտությունները ցույց են տալիս, որ գերակշռող է երկրորդը. սուրճը նպաստում է երկաթի սակավությամբ բնորոշվող անեմիայի զարգացմանը։
«Դժգոհությունը հասնում է կրիտիկական մակարդակի, և ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ կլինի, եթե տեղի չունենան շատ կոնկրետ, մարդկանց համար տեսանելի փոփոխություններ»,- ասաց Ուրիխանյանը:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Հունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել:
Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Կառավարության այսօրվա որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
«ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն, ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը վստահեցնում է, որ այցելուների հոսքը ցուցասրահ չի դադարում, ընդ որում, այն կարծրատիպը, թե մարդիկ հետաքրքրված չեն արվեստով, կոտրվել է, քանի որ արվեստի նմուշները տեսնելու գալիս են հասարակական բոլոր շերտերը:
Քիչ առաջ Լոս-Անջելեսում հրապարակեցին այս տարվա Օսկարի հավակնորդների ցուցակը: Անակնկալ գրեթե չեղավ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում է 9 ժապավեն՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», «12 տարվա ստրկություն», «Ֆիլոմենա», «Նեբրասկա», «Կապիտան Ֆիլիպս», «Գայլը Ուոլ-Ստրիտից», «Նա», «Գրավիտացիա», «Գնորդների դալլասյան ակումբը»:
2013թ. ընթացքում ԼՂՀ տարածքում թվով 9 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 32 հանցագործություն: Այս մասին նշվում է ԼՂՀ գլխավոր դատաազությանը կայքում:
Աղջիկ փախցնողները` անձի առևանգման մեղադրանքով :
Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել հաստ շերտով ասֆալտ:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 235 պատգամավոր:
«Ընդհանրապես չեմ ուզում այդ տեսակին քննարկել: Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան: Անիմաստ բան է՝ ես իրենց փող ապահովող չեմ»:
Մրցույթի նպատակն է՝ աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև՝ ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ 2013 թվականին վրացական արտահանումը Ռուսաստանը դրամական արտահայտմամբ կազմել է ավելի քան 160 միլիոն դոլար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են, և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»:
Բոլիվուդը տարեկան թողարկում է 200 ֆիլմ:
Առաջիկայում Ռ. Քոչարյանը, ըստ ամենայնի, կպատասխանի ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին ու նախարարներին, այլ նաև ՀԱԿ-ին: Իհարկե, ո՛չ հրապարակավ, ու ո՛չ էլ քննադատաբար: Նա ՀԱԿ-ականներին պետք է փոխանցի՝ արդյո՞ք ցանկանում է նրանց ընդգրկել «իր վերադարձի թիմում», կամ էլ անուն առ անուն պատասխանի «ումո՞վ» հարցին՝ հասկացնելով, որ Կոնգրեսի կարիքը չի զգում:
Արդեն մի քանի տարի է, ինչ նմանատիպ ակցիաները թափ են հավաքում ամանորյա ժամանակաշրջանում, երբ քրիստոնյաները հավաքվում են երկրպագության համար:
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4547 փորձանմուշ:
Բացի այդ, նրանք տեղաբնակներին խնդրել են զինյալներին տեղ տալ իրենց տներում, ուր նրանք կկարողանան գիշերել ու հանգստանալ: