
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայրենասիրության կոչ է արել

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը տեղի ԶԼՄ-ներին, լրագրողներին ու սոցցանցերի օգտատերերին հայրենասիրության կոչ է արել: Ադրբեջանի ՊՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խնդրել է զգուշավորություն ցուցաբերել պետական գաղտնիքների պահպանման հարցում:
Հայտարարության մեջ նշված է, որ վերջին շրջանում մամուլում հրապարակումներ են եղել ՊՆ-ի ու ԶՈՒ-ի վերաբերյալ, իսկ էլեկտրոնային մամուլում ու սոցցանցերում տեղակայվել են տարբեր բովանդակությամբ տեղեկություններ, որոնցից շատերը դասվում են ռազմական ոլորտի պետական գաղտնիքի թվին:
Դրանցում խոսք է գնում զորամասերի տեղակայման վայրերի, հրամանատարության ու ծառայողական տեղափոխությունների մասին: ՊՆ-ն ափսոսանք է հայնել, որ այդ կապակցությամբ իր տված խորհուրդները չեն արժանացել անհրաժեշտ ուշադրության և զգուշավորության կոչ է արել:
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ այդ հրապարակումների շնորհիվ հակառակորդի հետախուզությունը հնարավորություն է ստացել առանց որևէ բարդության տվյալներ հավաքել երկրի զինված ուժերի մասին: