Բաժիններ՝

«Դեմ եմ» նախաձեռնությունը արձագանքում է ՎիվասՍել-ՄՏՍ-ի հաղորդագրությանը

«Դեմ եմ» Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին նախաձեռնության կայքը արձագանքել է ՎիվասՍել-ՄՏՍ-ի հաղորդագրությանը:

«Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ:

Նշենք, որ դեռևս հոկտեմբեր ամսին, ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ և նամակով դիմել է ՀՀ վարչապետին, առաջարկելով վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական նոր բեռը, ելնելով միայն ընկերության վարած ներքին քաղաքականությունից, դրանով իսկ սատարելով իր աշխատակիցներին և այս քայլը չի դիտում որպես խնդրի լուծում:

Ընդգծենք նաև, որ հաղորդագրություն նշված է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»: Ինչով փաստորեն ընկերությունը հայտարարում է, որ պայքարի մեր ուղին համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Նաև ընկերությունը ցույց տվեց, որ համակարծիք է օրենքի դեմ ընդվզող քաղաքացիներին, և աշխատավարձերի բարձրացումը որևէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցներին շարունակելու հետագա պայքարը: Մենք բոլորս պետք է ողջունենք ընկերության դիրքորոշումը և կոչ անենք բոլոր մեծ ընկերություններին նույնպես հանդես գալ հայտարարությամբ և ցույց տալ իրենց վերաբերմունքը «Կուտակային Կենսաթոշակային» օրենքի վերաբերյալ:

Նշենք նաև, որ Նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են ՎիվաՍելի ծառայութունները բոյկոտելու իրադարձությունը, ինչը պայմանավորված է պարոն Յիրիկյանի հայտարարության այն մասի հետ, որտեղ նա նշում է, որ փողոցում պայքարը քաղաքակիրթ մեթոդ չէ: Սա կարող էր տարրակարծությունների տեղիք տալ և անուղղակի ճնշում դիտարկվել ընկերության աշխատակիցների վրա: Սակայն, համաձայն ընկերության վերջին հայտարարության մեջ հստակորեն հնչեցված դիրքորոշմանը, ակնհայտ է, որ ընկերությունը սատարում է քաղաքացիների՝ սահմանադրությամբ թույլատրելի պայքարի միջոցները: Հուսով ենք, որ այն կփարատի բոլոր հնարավոր կասկածները»:

«Դեմ եմ» Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին նախաձեռնություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս