Որ դեպքում ԲՀԿ-ն կմեկնաբանի Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հրապարակային ելույթներում պարզապես պատմել է այն, ինչ եղել է ժամանակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:

«Եթե Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներով թեկուզ անուղղակիորեն արտահայտեր քաղաքական գործող ընթացքների մեջ հայտնվելու, այսինքն՝ պետական կառավարում վերադառնալու ցանկություն, ապա տեղին կլիներ մեկնաբանելը: Բայց Ռոբերտ Քոչարյանը պարզապես պատմեց այն, ինչ ժամանակին եղել էր և այն, ինչ այժմ է տեղի ունենում: Եվ խոսում են իրենք տարբեր լեզուներով. վարչապետն ինչ-որ բաներ է խոսում, դե ինքը սովոր է խոսել բոլորի համար անհասկանալի լեզվով, իսկ Ռոբերտ Քոչարյանը պարզապես ներկայացնում է այն, ինչ առկա է»,- ասաց ԲՀԿ-ի մամուլի խոսնակը:

Ուրիխանյանն ավելացրեց, թե կփորձի մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանին այն դեպքում, եթե հետագայում նա այլ տեսակետներ ներկայացնի, այլ ոչ թե խոսի «այն ամենի մասին, ինչ եղել է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս