ԲՀԿ-ն կապահովի՞ վաղվա հանրահավաքի բազմամարդությունը

Չնայած Ազգային ժողովի ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների անդամ պատգամավորները հայտարարում են, որ իրենք որևէ կապ չունեն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի հետ, սակայն, մեր տեղեկություններով` այս կուսակցությունները` ակտիվ աշխատանք են կատարում հանրահավաքը հնարավորինս բազմամարդ դարձնելու ուղղությամբ:

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի հարակից շրջաններից ավտոբուսներով մայրաքաղաք են բերվելու հանրահավաքին մասնակցել ցանկացող` մարզերի բնակիչները: Ավտոբուսների համար վճարումները կատարել են այդ կուսակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ-ականներն առայժմ ուզում են ցույց տալ, որ առանց իրենց անմիջական մասնակցության էլ հանրահավաքները կարող են բազմամարդ լինել, իսկ եթե դրան միանան նաև իրենք, ապա դրանց մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի:

Մանրամասն՝ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031