
Հայոց ցեղասպանության մասին նյութերն ընդգրկվել են Կալիֆոռնիա նահանգի ուսումնական ծրագրերում

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով պետական հանձնաժողովը (The California State Assembly Education Committee) հունվարի 15-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերն ուսումնական ծրագրերում ընդգրկելու մասին օրինագիծը:
Վերջինիս համաձայն, նահանգի պետական ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանությունից բացի, ներառվել են նաև Հոլոքոսթի, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների (Կամբոջա, Դարֆուր, Ռուանդա) մասին նյութերը: