
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

2014 թվականի հունվարի 17-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներկուերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները:
Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2014թ. հունվարի 24-ին: