Մարկոսը բուժզննում կանցնի ղազախական «Ակտոբեում»
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Մարկոս Պիզելին վերջին օրերին մարզվում է ղազախական «Ակտոբեի» հետ: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ վաղը՝ հունվարի 18-ին, Մարկոսը բուժզննում է անցնելու «Ակտոբեում»: Սպասվում է, որ մինչեւ հունվարի 23-ը ղազախական ակումբը պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ «Ակտոբեում» ներկայումս փորձաշրջան է անցնում Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, սակայն նրա հարցում դեռեւս որեւէ հստակություն չկա:
Ավելացնենք նաև, որ երկու օր առաջ «Ակտոբեի» շարքերը համալրել է Բելառուսի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Ռենան Բրեսանը, ով անցած տարի հանդես էր գալիս «Ալանիայում»: