Բաժիններ՝

Թալանել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի տունը. tert.am

ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը մի քանի օր առաջ գողեր են մտել և տարել՝ ինչ հնարավոր է։ Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը հաստատել է այս տեղեկությունը։

«Երեք օր առաջ Գյումրիի մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ՝ սպասքը, ընդ որում՝ ոչ միայն տոնական, այլ նաև՝ առօրյա»,- ասել է նա և տեղեկացրել, որ տանը մարդ չի եղել, քանի որ մի քանի ամիս է, ինչ տունը չի բնակեցվում։

Նաիրա Կարապետյանը չի կարողացել ասել, թե գումարային ինչքան վնաս են կրել։

ՀՀԿ-ական պատգամավորը տեղեկացրել է, որ դիմել են ոստիկանություն, բայց դեռևս գողերին հայտնաբերելու ուղղությամբ ոչ մի նորություն չկա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս